Պաղեստին պետություն չի լինելու․ Իսրայելի ԱԳ նախարար
Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, օգոստոսի 27–ին պատասխանելով Պաղեստին պետության ստեղծման ծրագրերի մասին հարցին, հայտարարել է, որ նման բան չի լինելու»,-ասվում է հրապարակման մեջ:
Պաղեստին պետությունը ճանաչում է 147 երկիր, այդ թվում են Հայաստանը և ՌԴ-ն։ 2024 թվականին ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չի երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չի եղել երեկ իրենց անունից հրապարա...
Ավտոներկրողը պետք է ձեր գործը վատ անելու համար տանի օրական 5000 դրամ տա. Թադևոս Ավետիսյան
Դուք հետեւողականորեն ավտոներկրողների համար կյանքը բարդացնում, դժվարացնում եք: Այս մասին այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մաս...
Ուկրաինան ուժեղ է, քան երբևէ. Զելենսկին դիմել է ժողովրդին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին. Նա հայտարարել է, որ Ուկրաինային «վախեցնում են մեծ պատերազմով»,...
Ուրուգվայի հյուպատոսություն՝ Հայաստանում․ ԱԳՆ
Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեցին Հայաստանի և Ուրուգվ...