ԱՄՆ Կոնգրեսում Բայդենին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել ամերիկյան իշխանություններին և անձամբ երկրի նախագահ Ջո Բայդենին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում Բաքվի գործողությունների պատճառով։ Դեմոկրատ սենատորի խոսքով՝ ԱՄՆ-ից Ադրբեջանին ռազմական մատակարարումները «ներկայիս իրավիճակում անընդունելի են»։
«Անհրաժեշտ է դադարեցնել Բաքվին ռազմական օգնություն տրամադրելը, հատկապես ադրբեջանական բանակի կողմից իրականացվող դաժան արշավի ֆոնին։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ մարդասիրական աջակցություն ցուցաբերել այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը», - ասվում է Քարդինի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter):
Ամերիկացի քաղաքական գործչի կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է օգնի Երևանին իրականացնել անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ «այս դժվարին ժամանակներում»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություն» սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Մեկ օր անց Բաքուն և Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Միևնույն ժամանակ, երկրի մի շարք ղեկավարներ (այդ թվում՝ գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանը) գերեվարվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Բացի այդ, հակամարտության սրման պատճառով Ղարաբաղում բնակվող հայերը զանգվածաբար լքել են Արցախը. պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի տարածք է մտել ավելի քան 100 հազար բնիկ արցախցի։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը «հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիր», որը իբր ներառում է երաշխիքներ, թե տեղացի հայերը կկարողանան պահպանել իրենց լեզուն և հավատքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...