ԵՄ-Եռյակի և Իրանի շուրջ բանակցությունները ձախողվել են․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ «եվրոպական եռյակի» երկրները (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Ժնևում միջուկային դոսիեի շուրջ բանակցությունների վերջին փուլում, գրում է Associated Press-ը։
«Երեկ Ժնևում քաղաքական տնօրենները հանդիպել են Իրանի փոխարտգործնախարարի հետ։ Քննարկվել են հետագա գործողությունների հնարավորությունները։ Բանակցություններն ավարտվել են առանց վերջնական արդյունքի», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պնդել է, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան «դեռևս ձգտում են գտնել իրանական միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական լուծումը»։
«Մենք բաց ենք մնում իրանական կողմի հետ երկխոսության համար», - վստահեցրել է նա։
Այնուամենայնիվ, Գիզեն նշել է, որ «եվրոպական եռյակը» չի բացառում Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները երկարաձգելու հնարավորությունը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանը և ԵՄ-3 երկրները Ժնևում չեն կարողացել համաձայնության գալ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները...
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ քրեական գործեր...
Պուտինն Ուկրաինայի պատերազմում անդամահատված զինվորականներին ավտոմեքենա է խոստացել
Հատուկ ռազմական գործողության ժամանակ անդամահատված ոտքերով մասնակիցներին կտրամադրվեն ձեռքով կառավարվող մեքենաներ, խոստացե...
Վաշինգտոնը Մոսկվայի համար «խթան» է տեսնում. մանրամասներ
ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ռուսաստանը վերադառնա համաշխարհային տնտեսություն՝ որպես ապագա հակամարտություններից խուսափելու խթա...