Քաղաքականություն

Ալիև, մի բարկացրու Ռուսաստանին․ ցույցեր՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահի

Ofelya 1,760 դիտում
Ալիև, մի բարկացրու Ռուսաստանին․ ցույցեր՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահի

«Այլ Ռուսաստան. Վ. Լիմոնովա» խմբավորման ակտիվիստներն ակցիա են անցկացրել Սանկտ Պետերբուրգում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։


Տեղի ոստիկանությունը ձերբակալել է երեք մասնակցի՝ Գլեբ Եժովին, Դանիլ Շմալկոյին և Իվան Գուբինին։ Ակտիվիստները Ադրբեջանի հյուպատոսության մոտ ընթերցել են երկար մի տեքստ, որտեղ մասնավորապես նշվում է․


«Ալիև, մի բարկացրու Ռուսաստանին։ 


Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշել է ռուսատյացություն խաղալ։ Քնքշորեն ընկերանում է Կիևի հանցավոր ռեժիմի հետ, ինչպես նաև օգնում է նրանց ռազմական և քաղաքացիական մատակարարումներով, հավանություն է տալիս Ռուսաստանի հետ պատերազմին։ Օրերս նա շնորհավորել է «արյունոտ ծաղրածու» Զելենսկուն «Անկախության» օրվա կապակցությամբ։ Ալիևը Բաքվում բանտ է նետում ռուս լրագրողներին, փակում է նրանց բերանը, ովքեր ցանկանում են ընկերություն անել մեր երկրի հետ։


Ընդ որում, Բաքուն հսկայական գումարներ է ստանում Սփյուռքից, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ապրում և վաստակում են այստեղ։ Ալիևը կարծում է, որ կարելի է միաժամանակ սնվել Ռուսաստանի հաշվին և փնթփնթալ նրա վրա, չի ստացվի: Պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Կիևին աջակցելը։ Ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ լրագրողներ Իգոր Կարտավիխին, Եվգենի Բելոուսովին, քաղաքագետ Նազակետ Մամեդովին, եվրասիական շարժման ակտիվիստներ Իբրահիմ Հասանովին, Իբրահիմ Գումբատովին և այլոց:


Չհամարձակվեք խոչընդոտել Ռուսաստանի մշակութային և լուսավորչական գործունեությանը: Ռուսաֆոբիան հիվանդություն է։ Ժամանակն է դիմել բժշկի»,- հայտարարել են ցուցարարները:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250