Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը։
Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ՝ Հակոբյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց չբացակայելու արգելքով, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Նախկինում դատարանի որոշմամբ Ռուբեն Հակոբյանը երկու ամսով կալանավորվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 1-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հանդես էր եկել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերով։ Դրա հիման վրա հուլիսի 18-ին քննիչի միջնորդությամբ և դատախազի որոշմամբ նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Լոս Անջելեսից ուղևորվեց Նյու Յորք
«Վարչապետին և Աննա Հակոբյանին ճանապարհեցինք Նյու-Յորք, բարի թռիչք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ա...
Ծխելու դեմ պայքարի օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկվեց «ծխելու դեմ պայքարի» անունը ստացած օրինագիծը, որով փակ եւ կիսափակ տարածքներում...
Իրենց «Խաղաղության օրակարգը» նույնքան կեղծ է, որքան 44-օրյայի «հաղթելու ենք»-ը. Քրիստին Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստին Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեզ «խաղաղություն» հարկավոր չէ, մ...
«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...