ՀՀ-ն 10 պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ առևանգված գործիչների ազատ արձակման համար
«Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան։ Մենք ներկայացրել ենք 10 պահանջ, որոնց թվում, մասնավորապես, այն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց», - Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Անդրադառնալով Արցախից առևանգված քաղաքական գործիչների ազատ արձակման հնարավորությանը, Կիրակոսյանը նշել է․
«Ցավոք, սա Հայաստանից և Արցախից մարդկանց առևանգման և գերեվարման առաջին դեպքը չէ։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ։ Ենթադրում ենք, որ նույն տրամաբանությունը կգործի նաև նշված անձանց նկատմամբ»։
Կիրակոսյանը հույս ունի, որ դատարանը միջոցներ կձեռնարկի, որոնք կարգելեն Բաքվի նման պատժիչ վարքագիծը, թեև առանձնապես հույս չունի վճռի վրա.
«Ազատ արձակվելու հավանականությունը փոքր է, նման հիմքեր չունեմ, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ես խոսում եմ ոչ միայն միջազգային դատարանի, այլ նաև ՄԻԵԴ-ի մասին։ Ցավոք, դատարանները չեն միջամտում Ադրբեջանի գործերին և չեն պարտադրում Ադրբեջանին ազատ արձակել։ Մնում է միակ տարբերակ՝ այդ անձանց իրավունքները երաշխավորելու պահանջ ներկայացնել և հնարավորինս կանխել ապօրինի գործընթացները»,- նշել է Կիրակոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։&nbs...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...