Հասարակություն
Արցախից մոտ 3000 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթօջախներում
Lilit T.
Այսօրվա դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2 հազար 784 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վերջին տվյալներով՝ Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար 625 անձ, հաշվառվել են նրանցից 91 հազար 924-ը։
Ըստ նրա՝ Հակարիի կամուրջը 21 195 տրանսպորտային միջոց է հատել:
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ զուգահեռ իրականացվում է հաշվառման գործընթաց, և եթե կան քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանելուց չեն կարողացել հաշվառվել, անհրաժեշտություն կա դիմելու համայնքային կենտրոններ։ Նրա խոսքով՝ այդպիսի 60 համայքնային կենտրոն է գործում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0