ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն և հրդեհ՝ Ռուսաստանում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ
ՌԴ Տյումենի մարզում՝ Տոբոլսկի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել: Պայթյունից հետո հրդեհը պատել է 5 հարկանի շենքը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ–ները՝ տարածելով նաև տեսակադրեր:
Ըստ Տյումենի մարզի առողջապահության վարչության՝ երեք մարդ հոսպիտալացվել է:
«Զանգը ստացվել է ժամը 21:21-ին, շտապօգնության խումբը ժամանել է 21:26-ին, զննումից և օգնությունից հետո 3 հիվանդ տեղափոխվել է թիվ 3 մարզային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք, նրանք այս պահին բուժննում են անցնում բժիշկների բազմամասնագիտական խմբի կողմից: Դեպքի վայրում հերթապահում են բուժաշխատողները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դատելով դեպքի վայրի կադրերից՝ կրակը տարածվել է շենքի տանիքում։ Դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ 56 անձնակազմ, 17 միավոր հիմնական և հատուկ տեխնիկա։ Բնակիչներն արդեն տարհանվել են տնից։ Ինչպես հայտնել են Տյումենի մարզի կառավարությունից, ներկայումս լուծվում է հրդեհից տուժածների ժամանակավոր տեղավորման հարցը։ 98 բնակարանների 320 բնակիչ, նախնական տվյալներով, ժամանակավոր կացարանի կարիք ունի։