ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. 
 

« Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուղղաթիռներով Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունից տուժած Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների տարհանումը ավարտվել է։ Իրականացվել է 42 սանիտարական թռիչք, տարհանվել է 258 մարդ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ կա  117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը »։

Քաղաքականություն