Հայերի իրավունքները պետք է հարգվեն. Իրանի նախագահ
Հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնամխելի. այս մասին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Ինչպես նշել է Ռաիսին, երկրի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները։ Նա հավելել է, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։
Նա ընդգծել է, որ Իրանի հզոր զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում կկանխի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, հետևաբար՝ պետք է ապահովվեն տարածաշրջանում հայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ներկայիս սահմանները չեն կարող փոխվել»,- նշեց նա։
«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանին, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ պաշտպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում»։
Նմանատիպ հոդվածներ
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները:&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ
Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Արդեն սկսվել է Արցախի պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ։ Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման:Ըստ տեղեկություննե...
Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը. վարչապետի խոսնակ
«Հիբրիդային պատերազմներն ունեն հստակ ժանրի կանոններ՝ տեղեկատվական գրոհներ, տարբեր հնարքներով հասարակության մոլորեցում եւ...