«Բաքուն հայտարարում է, որ թիրախում են միայն ռազմական օբյեկտները․ մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը ընդունում է, որ այժմ Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- հավելել է Պեսկովը։
Պեսկովը նշել է նաև, որ Էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ դեռ չկա։ Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունները։
«Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախում են միայն ռազմական օբյեկտները: Եվ որ նրանք չեն թիրախավորում քաղաքացիականները: Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Ավիահարված են հասցրել Մարտակերտին և Ասկերանի գյուղերին. Բեգլարյան
Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերի...
Մարտերը շարունակվում են. ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցնե...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերթական անգամ հերքելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տա...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ջիլի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամ...