38 ընտրող՝ նույն հասցեում. «Հետք»
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Էմինեսկու 1 փ. 24 հասցեում 38 ընտրող է գրանցված: Ըստ 3/18 ընտրատեղամասի ցուցակների (թիվ 125 դպրոց) նրանք բոլորը հաշվառված են մեկ հասցեում։
Հայտնում է «Հետք»-ը:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղյակ չէր՝ խոսքը առանձնատա՞ն, թե՞ բնակարանի մասին է: Լրատվամիջոցի թղթակիցը ֆիքսել է, որ խոսքն գլխավոր լուսանկարում պատկերված տան մասին է:
Ընտրատեղամասում պասիվ վիճակ է: Որոշակի ակտիվություն նկատվեց 16:00-ից հետո: Ժամը 16:19-ի դրությամբ 3/18 ընտրատեղամասում 1804 ընտրողից 355-ն էր քվեարկել:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Ձերբակալվել են Երևանում գիշերային հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռն...
62 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները․ այս պահին անցողիկ շեմը հաղթահարած ուժերը
62 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի․ անցողիկ շեմը այս պահին հաղթահարել են հետևյալ ուժերը՝&nb...