Խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ. Արսեն Բաբայան
Արդեն 3-րդ մարզի դպրոցի տնօրենն է դիմում ինձ, որպես փաստաբանի, խորհրդատվություն հայցելով, թե ինչ կարող են անել, երբ մարզպետարաններից ստիպում են դպրոցի կոլեկտիվով Երևանում մասնակցել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող Երևանի ավագանու նախընտրական հավաք-երթին: Այս մասին գրում է իրավաբան Արսեն Բաբայանը:
«Տնօրենները մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես կարող են պաշտպանել աշխատողների իրավունքները, երբ մարզպետարանի պաշտոնյան իրագործի պատժելու սպառնալիքը՝ եթե ուսուցչական կոլեկտիվը չմասնակցի այդ հավաք-երթին:
Նրանց տրամադրել եմ իրավական խորհրդատվություն, որի շրջանակներում նաև խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ, օրինակ՝ ձայնագրություններ և այլն:
Հ.Գ. տնօրենների հեռախոսները զուր չգաղտնալսեք, նրանք ինձ հետ կապ են հաստատում ապահով կապի միջոցներով»,- գրել է նա:
[cdde7c1f335958b929e7d93984bbb193.png]
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Շառլ Միշելն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սև...