Իրանի հետախուզությունը նռնակների արտադրության արտադրամաս է հայտնաբերել․ առգրավվել է 90 պատրաստի նռնակ
Իրանի անվտանգության ուժերն ու հետախուզությունը Իլամ արևմտյան նահանգում հայտնաբերել են ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս։ Առգրավվել է շուրջ 90 պատրաստի նռնակ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն,որը հղում է կատարում IRNA գործակալությանը։
«Իլամի անվտանգության և հետախուզության ուժերի ջանքերով այսօր առավոտյան հայտնաբերվել է ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս, հայտնաբերվել ու առգրավվել է 87 պատրաստի նռնակ և մեծ քանակությամբ հումք... ինչպես նաև առարկաներ` կարգախոսներ գրելու համար... Բերման ենթարկված անձն ուղարկվել է դատական մարմիններ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու օր առաջ Իսլամական հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել էր, որ իրանական հետախուզական ծառայություններն այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր ձերբակալել են ավելի քան 200 զինյալների, որոնք պլանավորել էին մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իրանի ողջ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...