«Երջանիկ ավարտ չի լինի». Զելենսկին մեկնաբանել է ուկրաինական հակահարձակման առաջընթացը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը «երջանիկ ավարտ» չի ունենա, այդ թվում՝ այն պատճառով, որ երկիրն արդեն «շատ մարդկանց է կորցրել»։ Այս մասին Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ռազմական գործողությունները «մեկուկես ժամվա ֆիլմ չէ»։
«Մենք բոլորս ցանկանում ենք հաջողության հասնել և ունենալ երջանիկ ավարտ: Նախ՝ սա մեկուկես ժամանոց ֆիլմ չէ, սա հակահարձակում է։ Սա երջանիկ ավարտով ֆիլմ չէ, մենք երջանիկ ավարտ չենք ունենա, մենք շատ մարդկանց կորցրինք։ Հաճելի ավարտ չի լինի։ Մենք պետք է դա ընդունենք»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է ամռան սկզբից։ Վլադիմիր Զելենսկին հուլիսին խոստովանել էր, որ դա ընթանում է «ավելի դանդաղ, քան մենք կցանկանայինք»։ Սեպտեմբերի սկզբին ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը «անկախ ամեն ինչից առաջ են շարժվում»։
Նմանատիպ հոդվածներ
«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը». Ռիտեր
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դ...
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի...
Ադրբեջանի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժաման...
Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններու...