«Սյունիքը մեր քարտեզի վրա այնտեղ է, որտեղ պետք է լինի». Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը։
Կեղծ հրապարակման մեջ, որի սքրինշոթը Օլիվյե Դեկոտինյին կցել է հաղորդագրությանը, ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանատունն իբր խնդրում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ Սյունիքի մարզ այցելելուց. այդ մաիսն նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Բացի այդ, իրենց կեղծիքը հեղինակները ակամա բացահայտել են «պատմական» նշումով, թե 1921 թվականին Սյունիքը «սխալմամբ անցել է» Խորհրդային Հայաստանին։ Հրապարակմանը կցվում է նաև Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի (կրկին Ֆրանսիայի դեսպանատան անունից)։
«Ոչ մի նոր բան: Զբոսաշրջիկների համար մեր առաջարկությունները վերջին անգամ թարմացվել են 2023 թվականի հուլիսի 18-ին: Եվ Հայաստանի Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես որ պետք է լինի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...