Որտե՞ղ են Մանե Թանդիլյանի որդիները. «Փաստ»
«Նախընտրական այս փուլում տարբեր հարթակներում նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանի որդիները Հայաստանում չեն բնակվում. ըստ լրատվամիջոցների, Թանդիլյանը նրանց «հանել է երկրից» , որպեսզի «ազատի բանակից»: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
Կուսակցությունից ոչ մեկ անգամ պարզաբանել են, որ Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ավելին, «Ապրելու» երկիր կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ նրանք «ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»:
Իսկ որտե՞ղ են իրականում սովորում Թանդիլյանի զավակները: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ներկայում իսկապես գտնվում են Ավստրալիայում և սովորում են Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում:
Ի դեպ, դա աշխարհի լավագույն բուհերից մեկն է, բավական լուրջ ցուցանիշներ ունի առաջատար վարկանիշային աղյուսակներում, այդ թվում՝ QS և Webometrics Ranking of World Universities-ում: Բուհում սովորում է շուրջ 25 հազար ուսանող, որից՝ մոտ 8,5 հազարը՝ օտարերկրացի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...
Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Էբրահիմ Ռայիսի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջ...