Հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն. Արցախի ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։ Այս մասին Արցախի ԱԱԾ–ն տարածել է հաղորդագրություն։
Նշվում է, որ Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված` հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, որից փորձում են օգտվել տարբեր քաղաքական ուժեր` հավաքների և ցույցերի անցկացման կոչեր անելով ու փորձելով ապակայունացնել իրավիճակը։
«Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ Արցախի քաղաքացիներին ԱԱԾ–ն հորդորում ու խնդրում է չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վար...