Պատահարներ

54-ամյա տղամարդը էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է

Unknown 733 դիտում
54-ամյա տղամարդը էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ սեպտմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի: 
 

Ինչպես հայտնում է  shamshyan.com Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Հ.-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է իր առանձնատանը հարակից սելավատար, որտեղ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները նշած վայրի հարակից տարածքում հայտնաբերել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250