Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնության ենթարկելու վերաբերյալ գործը կկարճեն
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթն արդեն քանի ամիս է, ինչ «քնեցված» վիճակում է։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ քրեական վարույթն առաջիկայում կարճվի։ Վահան Հովհաննիսյանը լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ գործն այս պահին տեղից չի շարժվում, համենայն դեպս՝ իրենց մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել և չի էլ նախատեսվում։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական վարույթը դեպի կարճում է գնում։
Հիշեցնենք, որ ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներին, տեղափոխել ոստիկանական բաժիններ, ապա մի քանի ժամ անց բաց թողել։
Ծնողներն փոխանցել էին որ գիշերվանից «Եռաբլուրում» են եղել, որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։
Նախքան վարչապետի ժամանումը ոստիկանները փորձել են բացել ճանապարհը և բերման են ենթարկել փողոցը փակած մայրերին։ Նրանց խոսքով ոստիկաններն իրենց քաշքշելով են բերման ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի նոր շտամները արագ տարածվում են․ Ֆրանսիայի առողջապահության նախարարության կոչը
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավ...
Հավանականությունը մեծ է, որ ՀՀ-ում կարգելվի Wildberries-ից էժան գնումներ կատարելը
Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վ...
Ինչո՞ւ է Մարությանը իր զավակներին դարձրել Չեխիայի քաղաքացիներ․ «Ժողովուրդ» օրաթերթ
Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են։Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատ...
Եղանակը Հայաստանում․ ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն ա...