Հասարակություն
Ուկրաինան սկսել է հացահատիկ արտահանել խորվաթական նավահանգիստներով
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ ուկրաինական հացահատիկը սկսել է արտահանվել Խորվաթիայի նավահանգիստներով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պատրաստ ենք զարգացնել այն՝ ընդլայնելով տրանսպորտային միջանցքի հնարավորությունները»,- ասել է նա։
Սվիրիդենկոյի խոսքով՝ Կիևը կարծում է, որ լոգիստիկ այս երթուղին կարևոր դեր կխաղա Ուկրաինայի և Խորվաթիայի միջև երկկողմ առևտրում նույնիսկ զինված հակամարտությունից հետո։
Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «Երեք ծովերի» նախաձեռնությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին, սպառնաց Եվրամիությանը դատարանով, եթե ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները երկարացվեն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են. Արցախի ՄԻՊ
Հայտնի է ՌԴ Կարմիր խաչի կողմից ուղարկված ապրանքատեսակների ցանկը
Հումանիտար բեռը մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով
Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Ավելին Հասարակություն բաժնից
Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ
ՏԵՍԱՆՅՈւԹ. Չինացիների զանգվածային բողոքի ակցիան Ռուսաստանում
ԼՈւՍԱՆԿԱՐ. Գեղեցիկ տեսարան Հայաստանում
3.0