Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլինքենը Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը McDonald's է կերել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը պատմել է, թե ինչպես է նա ուսանողության տարիներին կախում ունեցել McDonald's-ից։ Երկու դիվանագետների…

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը պատմել է, թե ինչպես է նա ուսանողության տարիներին կախում ունեցել McDonald's-ից։ Երկու դիվանագետների զրույցի տեսագրությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հրապարակել է C-SPAN PR տնօրեն Հովարդ Մորթմանը։

 

Կուլեբայի խոսքով՝ իր երիտասարդության տարիներին ընկերների հետ հանդիպելուց հետո լավագույն ընտրությունը արագ սննդի կետն գնալն էր։ 

 

«Երբ ես ուսանող էի, իմ ամենալավ ուտելիքը McDonald's-ում էր: Ես կգնայի այնտեղ և կգնեի կրկնակի չիզբուրգեր, մեծ կոկա-կոլա, և դա կլիներ իմ նախաճաշը»,- պարծենում էր Ուկրաինայի արտգործնախարարը:

 

Հիշեցնենք՝ Կուլեբան չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Կիևում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Նա հայտարարել է, որ Բլինկենը «դարձավ առաջին գործընկերը, ով այս օրը սկսեց Կիևում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսներին»։

 

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250