Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում ՀՀ-ի վրա․ թյուրքագետը՝ Էրդողանի ելույթի մասին
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:
Նա հավելել է. «Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար»։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է, որ բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Հրապարակել ենք նաև տեսանյութ, որոնք ցույց են տալիս կենդանի ուժի և տեխնիկայի տեղաշարժը դեպի Հայաստանի հետ սահմաններ։
Նշենք նաև, որ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ գրել էր, հնարավոր է, որ այդ ամենն արվում է երկու նպատակով․ Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ կամ էլ տեղեկատվական քարոզչական գիծ է։ Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսակադրեր, որոնցում երևում է ադրբեջանական զորքերի տեղաշարժերն ու կենտրոնացումը:
Նմանատիպ հոդվածներ
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Հայաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Վարժական հավաքներ հայ...
Այսօրվա մեջ 3-րդ ապատեղեկատվությունը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարո...
Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժ...