Քաղաքականություն

Ադամ Շիֆի անդրադարձը՝ Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային

Julya 1 րոպե 90 դիտում
Ադամ Շիֆի անդրադարձը՝ Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի «դաժան շրջափակման» առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook և X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցերի իր էջերում։

 

«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», - գրել է Շիֆը:

 

Գրառմանը կից նա նաև լուսանկարներ է հրապարակել։

 

[a5692c901d6d2b78732e461a6d1507ab.jpg]

[489a7b99a8bff8ef14d36c2f5915b7e3.jpg]

[6fb468a171ce3a112b36c1cdd7b18ecb.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250