Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիք է. Ռուբինյան
Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիք է, չկա դրա մասին որևէ վկայող փաստ, և չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկություններին և ընդդիմության հայտարարություններին։
«Հայաստանի Հանրապտությունն իրեն միշտ դուրս է բերել աշխարհաքաղաքական բախումներից․ դա եղել է և՛ 2018 թվականից առաջ և 2018 թվականից հետո։ Եվ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև ասաց, որ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։
«Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ Կհիշեք քառակողմ հանդիպումը։ Եվ այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղապահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն, եթե կհիշեք, եկել էր։ Այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ։ Եկել էր և գնացել էր։ Այսինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին կամ ՀԱՊԿ դիտորդներին»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է, երբ որ արդեն ԵՄ դիտորներից մասին արդեն որոշում եղել, և որ ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել։
Նմանատիպ հոդվածներ
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես ներգր...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...