Ռուսաստանը ՀՀ-ից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ
Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- նշել է նա։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով` վավերացման։
Նմանատիպ հոդվածներ
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես ներգր...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...