Էստոնիայի վարչապետը աղմկահարույց բացահայտումից հետո հրաժարվում է պաշտոնից հեռանալ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը համաձայն չէ նախագահ Ալար Կարիսի այն կարծիքին, թե նա պետք է հրաժարական տա։ 

«Վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ, և նույն մեծամասնությամբ խորհրդարանը պաշտոնանկ է անում վարչապետին: Սա մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգն է», - երեքշաբթի ասել է նա ERR-ին: 

«Օգտվում եմ այս առիթից՝ նախագահին քաղաքավարությամբ մատնանշելու իմ կարծիքը, և մնում եմ այս կարծիքին. ես կլինեմ վարչապետ այնքան ժամանակ, քանի դեռ իմ կոալիցիոն գործընկերները և իմ կուսակցությունը սատարում են ինձ, և մինչ այժմ նրանք ինձ դրանում կասկած ունենալու պատճառ չեն տվել»,- ասել է Կալլասը։ 

Երկուշաբթի, խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, Էստոնիայի նախագահն ասել էր. «Անձամբ ես կնախընտրեի, որ կառավարության ղեկավարը հրաժարական տա այն իրադարձությունների հենց սկզբում, որոնք նրան բերել են ճգնաժամի կիզակետ։ Կլինի որոշում, որը կխնայեր նրան, իր սիրելիներին, կառավարության աշխատունակությունը և Էստոնիայի հաղորդագրությունների արժանահավատությունը»: 

Օգոստոսի վերջին էստոնական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Stark Logistics տրանսպորտային ընկերությունը, որը մասամբ պատկանում է վարչապետի ամուսնուն, որը ԵՄ-ում ակտիվորեն խոսում էր Ռուսաստանի դեմ ավելի ու ավելի խիստ պատժամիջոցների պահանջներով, Ուկրաինայում գործողությունների մեկնարկից հետո շարունակել է աշխատել Ռուսաստանի օգտին։


«Ես, անշուշտ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տուժել են այդ պատճառով, բայց ես պատասխանատու եմ իմ տված բարոյական գնահատականների համար։  Ես դեռ կարծում եմ, որ բարոյական տեսանկյունից սխալ է գործել Ռուսաստանում կամ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ այն իրավիճակում, երբ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։  Սա պետք է դադարեցվի, և ես կոչ եմ անում էստոնական բոլոր բիզնեսներին դա անել»,- ասել է քաղաքական գործիչը: