Էստոնիայի վարչապետը ներողություն է խնդրել ամուսնու ռուսական բիզնեսի համար
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր ամուսնու ընկերությունը պատերազմի ժամանակ շարունակել է գործել Ռուսաստանում։
«Ես, անշուշտ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տուժել են այդ պատճառով, բայց ես պատասխանատու եմ իմ տված բարոյական գնահատականների համար։ Ես դեռ կարծում եմ, որ բարոյական տեսանկյունից սխալ է գործել Ռուսաստանում կամ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ այն իրավիճակում, երբ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։ Սա պետք է դադարեցվի, և ես կոչ եմ անում էստոնական բոլոր բիզնեսներին դա անել»,- ասել է քաղաքական գործիչը:
Կալլասը նաև նշել է, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ՝ առաջարկելով, որ ընդդիմությունը փորձի իր նկատմամբ անվստահություն հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...