Արևմուտքը հող է նախապատրաստում ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար. Advance
Արևմուտքը հող է նախապատրաստում ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար, այս մասին գրում է Advance-ը, ապա հավելում, որ երբ ինչ-որ կարևոր, ինչ-որ հիմնարար աշխարհաքաղաքական փոփոխություն է սպասվում, ապա դա, որպես կանոն, հանկարծակի չի լինում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, քաղաքական գործիչները երբեք նախ չեն հայտարարում «ապագայի լայնածավալ պլանի» մասին, այլ այն «հանձնարարում» են լրատվամիջոցներին, որոնք նախ «փորձնական փուչիկ» են բաց թողնում, իսկ հետո ողողում տեղեկատվական տարածքը որոշակի բովանդակությամբ, և հենց դա էլ տեղի է ունենում ուկրաինական հակամարտության շուրջ:
Բանակցությունների հնարավորության մասին հոդվածներ արդեն հրապարակվել են The New York Times-ի, New Yorker-ի և Foreign Affairs-ի կողմից: Ամերիկացիները գնալով ավելի քիչ են ցանկանում միլիարդներ տալ Ուկրաինային, իսկ Եվրոպան ինքն է հայտնվել ճգնաժամի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես ներգր...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...