Արձանագրենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումն անարդյունք էր. Հովհաննիսյան
Արձանագրենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումն անարդյունք էր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Պուտինը պետք է մեկնի Թուրքիա, սակայն չեղարկվել է այդ մտադրությունը, որից հետո Էրդողանը որոշում է կայացրել, որ ինքը կմեկնի ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման։
«Այս փուլը անցնելուց հետո, սեպտեմբերի 4-ին երկրորդ փուլն էր՝ ՌԴ-ում Պուտին-Էրդողան հանդիպում։ Հատկանշական է, որ Էրդողանը բավականին վստահ է եղել, որ հանդիպումն արդյունք է տալու, ավելին, որ ստորագրվելու են որոշակի փաստաթղթեր, եթե ոչ քաղաքական, ապա գոնե տնտեսական։ Դրա վառ ապացույցն է նաև ներկայացուցչական կազմը, որտեղ տնտեսական բլոկը բավականին ներկայանալի կազմով էր։
Համենայնդպես մեկ ու կես ժամ տևած հանդիպումն անարդյունք էր։ Երեկ երեկոյից դրա մասին են խոսում նաև Էրդողանի քաղաքական հակառակորդները՝ իրավացիորեն նկատելով, որ Էրդողանի՝ տարածաշրջանային համբավի մասին միֆը հօդս ցնդեց։
Այստեղ շատ կարևոր էր նաև Էրդողանի խոստումները Արևմուտքին, որոնք, ըստ էություն, կյանքի չկոչվեցին։ Իսկ Էրդողանը խոստացել էր, որ կհամոզի իր ընկեր Պուտինին գոնե հացահատիկի գործարքի մասով։ Վստահորեն կարող եմ ասել, որ Էրդողանը հայտնվել է շատ վատ իրավիճակում։
Կկարողանա արդյո՞ք ամեն տեղ իր հեղինակությամբ հպարտացող և հարցեր լուծողի համբավը պահպանել, ընտրություններին Արևմուտքին տված խոստումները կատարել, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ չի կարողանա այս փուլում։ Իսկ Պուտինից մերժում ստանալուց հետո, կարծում եմ, գազազելու է և ավելի կոշտ դիրք կարող է ընդունել ՌԴ-ի հանդեպ։ Առաջիկա եթե ոչ օրերին, ապա շաբաթների ընթացքում պարզ կլինի»,- գրել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիում հանդիպել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ թայիփ Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես ներգր...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...