Ալիևը ՌԴ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը:
Ադրբեջանի նախագահն ասել է. «Ղարաբաղի հայերը մերժում են իրենց հրավերը վերաինտեգրման հարցով քննարկում անցկացնել Ադրբեջանում»։
Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...