Օդն աղտոտելու համար Երևանում տուգանվել է 4 տնտեսվարող․ 3 վարույթ ընթացքի մեջ է
Երևան քաղաքում շինարարության հետևանքով մթնոլորտայի օդի պահպանության մասին օրենքը խախտելու համար 4 տնտեսվարողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչը։
Նախորդ շաբաթ տեսչական մարմնի թեժ գծին քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացվել է 10 ահազանգ։ Բոլոր դեպքերում հարուցվել են վարչական վարույթներ։ 3 դեպքում տնտեսվարողների նկատմամբ չեն կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ, քանի որ խախտումներ չեն հայտնաբերվել։ Նրա խոսքով, 3 վարույթ էլ ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանիյանը հայտարարել էր, որ Երևան քաղաքում շինարարության հետևանքով առաջացած փոշու ամպերի հետ կապված ցանկացած ահազանգից հետո պետք է գնալ տվյալ տարածք և արձանագրություններ կազմել։
Հավելենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, ներկայացնելով Երևանում նախորդ շաբաթվա մթնոլորտային օդի որակը, հայտնել էր, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...