ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ասիական երկրների հետ հարաբերություններում «սառը պատերազմի» մտածելակերպից․ Չինաստանի ԱԳՆ
Միացյալ Նահանգները պետք է ենթարկվի միջազգային նորմերին և ասիական երկրների հետ հարաբերություններում հրաժարվի «սառը պատերազմի» մտածելակերպից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
«Ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի զրոյական գումարով սառը պատերազմի մտածելակերպից, հետևի միջազգային հարաբերությունների նորմերին, չհարձակվի երրորդ կողմերի վրա և չվնասի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բայդենը սեպտեմբերի 10-ին կայցելի Հանոյ և բանակցություններ կվարի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ։ Politico թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը մտադիր է Վիետնամում երկկողմ «ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիր ստորագրել։ Հրատարակությունը կարծում է, որ այս քայլը նպատակ ունի «մոտեցնել Հանոյին Վաշինգտոնի հետ` Պեկինի հետ լարվածության աճի պահին»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...