Կիևը Արևմուտքից ստացել է 100 միլիարդ դոլարի չափով օգնություն. Ուկրաինայի ՊՆ ղեկավար
Կիևը Արևմուտքից 2022 թվականի փետրվարից ստացել է 100 միլիարդ դոլար օգնություն, Укринформ–ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Եթե այսօր հաշվարկենք և գնահատենք օգնության բոլոր փաթեթները, կարծում եմ՝ արդեն ստացել ենք մոտ 100 միլիարդ դոլար»,- ասել է նախարարը։
Ռեզնիկովը պարզաբանել է, որ միայն ԱՄՆ-ից ստացվել է ավելի քան 50 միլիարդ դոլար, «արդեն հասնում է մոտ 60 միլիարդ դոլարի»։
Նախարարը հավելել է, որ գերատեսչության բյուջեի մեծ մասն ուղղվում է զինվորականների դրամական նպաստին և փոխհատուցմանը։
Օգոստոսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց Ուկրաինային 250 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Պետքարտուղարը մանրամասնեց, որ նոր փաթեթը պարունակում է միջոցներ, որոնք կօգնեն Ուկրաինային մարտի դաշտում, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության AIM-9M հրթիռներ, բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ հրետանային զինամթերք և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ արձագանքը՝ ադրբեջանական կողմի հայտարարությանը
Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը: Այս մասին նշվում է Արցախի ՊՆ տարած...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկով...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...