Եղանակը Հայաստանում և Արցախում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում այսօր հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով։
«Մինչև սեպտեմբերի 7–ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնեւմ են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +35...+37, գիշերը` +18...+20 աստիճան։
Արցախում մոտակա 4 օրերին ցերեկը կլինի +31...+34, գիշերը` +17...+20 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Թբիլիսիից հյուսիս-արևելք. այն զգացել են նաև Լոռու և Տավուշի մարզերում
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 16 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև ՀՀ 2 մարզում։ Տեղեկությ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձ...
Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել
Շուշիի մուտքի դիտակետերում համատեղ հերթապահում են ադրբեջանական բանակն ու ՌԴ խաղաղապահները: Այս մասին տեղից հաղորդում է «...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխվել է Բաքվի ռազմավարների պուրակ
Շուշիի ապամոնտաժված տանկ-հուշարձանը այսօր տեղափոխվել է Բաքվի «ռազմավարների պուրակ»: Այս մասին հաղորդում են ադրբեջանական...