Երկրաշարժ Թբիլիսիից հյուսիս-արևելք. այն զգացել են նաև Լոռու և Տավուշի մարզերում
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 16 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև ՀՀ 2 մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսը կգործի սահմանափակ ռեժիմով
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի անցակետը սեպտեմբ...
Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել
Շուշիի մուտքի դիտակետերում համատեղ հերթապահում են ադրբեջանական բանակն ու ՌԴ խաղաղապահները: Այս մասին տեղից հաղորդում է «...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխվել է Բաքվի ռազմավարների պուրակ
Շուշիի ապամոնտաժված տանկ-հուշարձանը այսօր տեղափոխվել է Բաքվի «ռազմավարների պուրակ»: Այս մասին հաղորդում են ադրբեջանական...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձ...