Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ծնողներից Կարինե Մանավազյանը։
 

«Պապիկյանը խոստացավ, որ արբանյակներով կկարողանանք հասկանալ, թե այդ պահին, որտեղ են եղել տղաները, նաեւ ԴՆԹ-ների հարցը կվերանայի։ Որոշ ծնողների հետ էլ առաջիկայում առանձին հանդիպումներ է ունենալու։ Ամեն դեպքում, մեծ ակնկալինքեր չունեինք իրենից, հիմա էլ չունենք»,- նշել է Մանավազյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպում ունենալ նրանց հետ:

 

Հավելենք, որ ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ 

Քաղաքականություն