Պեսկովն անհիմն է անվանել այն պնդումները, թե ՌԴ-ն սով է հրահրում Աֆրիկայում
Ուկրաինացի պաշտոնյաների պնդումները, թե Ռուսաստանն իր գործողություններով սով է հրահրում Աֆրիկայում, բացարձակապես անհիմն են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Պեսկովն ընդգծել է, որ նման հայտարարությունները «իրականության միտումնավոր խեղաթյուրում» են։
Նրա խոսքով` աֆրիկյան մայրցամաքում հացահատիկի ու պարենի պակասը կապ չունի Ռուսաստանի դիրքորոշման հետ։
«Ընդհակառակը, Ռուսաստանը շատ պատասխանատու դիրքորոշում ունի։ Չնայած նրան, որ միջազգային հանրությունը չի կատարել Մոսկվայի նկատմամբ իր պարտավորությունները, ՌԴ–ն բազմիցս երկարաձգել է հացահատիկի գործարքը»,– հիշեցրել է Պեսկովը։
Նրա խոսքով` չնայած այն բանին, որ հացահատիկի գործարքը չի գործում, Ռուսաստանը պատասխանատու կեցվածք ունի։
«Դուք գիտեք աֆրիկյան մայրցամաքի ամենաաղքատ երկրներ հացահատիկի անվճար խմբաքանակ ուղարկելու նախաձեռնության մասին: Այդ մասին հայտարարվել է վերջերս կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է հացահատիկի առևտուրը և պատասխանատու ու շատ լուրջ մատակարար է, չնայած այն զգալի դժվարություններին, որոնք նրան պարտադրում են Եվրամիության երկրները և ԱՄՆ-ը։ Խոսքը ոչ լեգիտիմ սահմանափակումների մասին է, որոնք վերաբերում են ռուս մատակարարներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...