Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը
Ադրբեջանն ի գիտություն է ընդունում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության։
Գերատեսչությունը հերթական անգամ վստահեցրել է, որ Լաչինի երկու ուղղություններով տասնյակ հայ բնակիչներ անցնում են անցակետով, որ «իրավիճակն ամենեևին լարված չէ» և որ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները «մշտապես մերժվում են»։
«Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պնդելով, որ հաստատակամ են տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելուն՝ հիմնված պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կոչ էր արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...