Գեղարքունիքի մարզում կայծակը խլել է 25-ամյա երիտասարդի կյանքը․ նա պայմանագրային զինծառայող էր
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղի դաշտից անասնակեր տեղափոխելու ժամանակ կայծակնահարությունից մահացել է նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների մասնակից 25-ամյա Արկադի Հովհաննիսյանը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Ինչպես լրատվամիջոցին տեղեկացրել է Ակունք գյուղի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի ցերեկը՝ ուժեղ ամպրոպի ժամանակ։
«Արկադին ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբորորդին ներքևից տվել են դրանք։ Երբ կայծակը խփել է, ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորն ուշաթափվել են, երբ զարթնել են, տեսել են, որ խոտերը հրդեհվում են, իսկ Արկադին մեքենայի վրայից ընկել է։ Օգնության են հասել մոտակայքի զինվորականները։ Արկադին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նա շատ խելացի, կազմակերպված, քաջ տղա էր։ Միայն այն, որ նա մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներին, ստացել վիրավորում, բայց ապաքինվելուց հետո նորից շարունակել զինվորական ծառայությունը, խոսում է նրա տոկուն բնավորության, հզոր կամքի մասին։ Դեպքից ցնցված է ողջ գյուղը, ցավով ու կսկիծով ենք այսօր հուղարկավորել մեր քաջորդուն, ով պատրաստվում էր ամուսնանալ», - լրատվամիջոցի հետ զրույցում ներկայացրել է Նիկոլա Խաչատրյանը։
[8b6bd748c94c3971553505bc4e526430.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՌԴ-ում 22-ամյա երիտասարդը բենզինը լցրել է երկու դեռահասների վրա և այրել նրանց․ մեկը մահացել է
ՌԴ Կուրգանի շրջանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը բենզինը լցրել է երկու դեռահասների վրա և այրել նրանց։ Այս մասին հաղորդում է...