«Այ քեզ արևելյան խորամանկություն». քաղաքագետը՝ Ադրբեջանի քայլերի մասին
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար, 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի Կարմիր խաչի նման մի կառույց է:
Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել: Այ քեզ արևելյան խորամանկություն, այ քեզ դիվանագիտություն: Սա նպատակ ունի ըստ իրենց մտածելակերպի դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը: Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն: Շուտով Կոռնիձոր մոտ տեղ կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են օգոստոսի վերջերին: Այսպիսով Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում հումանիտար աղետ, անցակետում երիտասարդների առևանգում, սահմաններում կրակոցներ և զոհեր, Երևանում քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ: Նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, որն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից:
Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Ինչպես կասեր հանրահայտ 01-99 ֆիլմի հերոսը «էս ինչ հաշիվ ա», կամ «մի հատ կանգնեք տեսնենք՝ ով ում բարեկամն ա»»: |
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարակա՞ն է տալու
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տալու։ Այս մասին հայտնում է Bagramyan26 տելեգրամյ...
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությա...
Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով է հանդես եկել և նշել, որ հրաժարական է ներկայացնում է․ «Սիրե...
Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս հրաժարական կտա․ փորձել ենք Դավիթ Բաբայանից ճշտել
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Auroranews-ն այս հարցի պատասխա...