Քաղաքականություն

ԱՄՆ-ն կոչով դիմել է միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին

ԱՄՆ-ն կոչով դիմել է միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին
ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին մորատորիում հայտարարել դրանց փորձարկման համար։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ՄԱԿ-ի ԳԱ նիստում հայտարարել է սպառազինությունների…

ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին մորատորիում հայտարարել դրանց փորձարկման համար։ 

Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին  ՄԱԿ-ի ԳԱ նիստում հայտարարել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը։ 

«Մենք առաջինն ենք ստորագրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը 1996 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն պահպանել է միջուկային պայթյունների փորձարկման ամբողջական մորատորիումը: Եվ ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին հայտարարել կամ պահպանել նման մորատորիում», - ասել է Ջենքինսը
 

*Մորատորիումը պարտատիրոջ պահանջների բավարարման սառեցումն է: Մորատորիում տեղի է ունենում այն դեպքերում, երբ պարտապանին, քաղաքացիական օրենսդրության ընդհանուր պահանջներից անկախ, տրվում է պարտքի վճարման տարաժամկետում: Մորատորիումը սահմանվում է իշխանության կողմից կամ դատական կատով, դրանով իսկ տարբերվում է սովորական պայմանագրային տարաժամկետումից:

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության

Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250