Աֆրիկյան միությունը դատապարտել է Գաբոնում տեղի ունեցած հեղաշրջումը
Գաբոնում պետական հեղաշրջում կատարած ուժերը պետք է վերականգնեն ժողովրդավարական սահմանադրական կարգը և երաշխավորեն երկրի նախագահի և նրա ընտանիքի անձեռնմխելիությունը, չորեքշաբթի ասել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթը։
«Նա մտահոգությամբ հետևում է Գաբոնում տիրող իրավիճակին և խստորեն դատապարտում է երկրում հեղաշրջման փորձը», - ասվում է Աֆրիկյան միության հայտարարության մեջ, որը տեղադրված է համապատասխան կայքում։
«Նա կոչ է անում ազգային բանակին և անվտանգության ուժերին երաշխավորել Հանրապետության Նախագահի, նրա ընտանիքի անդամների և կառավարության ֆիզիկական անձեռնմխելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովի նախագահը նաև կոչ է արել բոլոր կողմերին «առաջնահերթություն տալ կարգավորման խաղաղ քաղաքական միջոցներին և արագ վերադառնալ երկրում ժողովրդավարական սահմանադրական կարգին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գաբոնի մի խումբ զինվորականներ հանրային հեռուստատեսությամբ հայտարարել են նախագահ Ալի Բոնգո Օնդիմբայի պաշտոնանկության մասին, ով իշխանության ղեկին է արդեն 14 տարի, իսկ շաբաթ վերընտրվել է երրորդ ժամկետով։ Նախագահական ընտրությունների արդյունքներով նա հավաքել է ընտրողների 64,27 տոկոսի աջակցությունը։ Մինչդեռ հեղաշրջման կազմակերպիչները անվավեր են ճանաչել ընտրությունների արդյունքները, լուծարել են իշխանության բոլոր ինստիտուտները և փակել երկրի սահմանները մինչև հետագա ծանուցումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հ...
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...