ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը և ևս 7 պաշտոնյա Արցախի նախագահին ինչ-որ բան են պարտադրում. Քոչարյան
Արցախում կան անտեսանելի խաղացողներ, որոնք այլ խնդիրներ են լուծում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ռուբեն Վարդանյանը հայտնագործություն է արել՝ հայտարարելով, որ Արցախում ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ կան։
Արցախում ութ հոգի ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին։ Նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է։ Ո՞ւմ է ներկայացնում Ռուբեն Վարդանյանը։ Նրա գործունեությունն անհասկանալի է։
Եվ ովքե՞ր են այդ մնացած մարդիկ։ Տրոյական ձիե՞ր են, որոնք ուզում են, որ անկայունությունն Արցախից տեղափոխվի Հայաստան։
Արցախն իր անառիկությունը պետք է ձեռք բերի նաև պետական ինստիտուտների համակարգի միջոցով, որտեղ Արցախի ընտրված նախագահն ունի գործառույթներ»,- ասաց Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...