Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Վագներ» ՊՄԿ ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Նախագահի ներկայությունը ապահովված չէ։ Կոնկրետ թաղման մասին տեղեկություն չունենք։ Այդուհանդերձ, որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները։ Առանց նրանց այստեղ ոչինչ չենք կարող ասել»,- ասել է նա:
Հավելենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվել է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհված վագներականների հուղարկավորության արարողությունը։
Հիեցնենք՝ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի է ենթարկվել Եվգենի Պրիգոժինի անձնական ինքնաթիռը։ «Վագներ» ՊՄԿ–ի հիմնադիրը եղել է Ռոսավիացիայի հրապարակած ուղեւորների ցուցակում։ Պրիգոժինի մահը պաշտոնապես հաստատվել է ՌԴ ՔԿ-ի կողմից։ Զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...