Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից․ Սյունիքի մարզպետ
Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչև այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան և օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ավելի շատ ֆիքսվենք, այլապես եթե հեռվում մի կրակոց լսվի և դրա վրա մենք ֆիքսվենք, այստեղ արդեն նպատակներն անհասկանալի են դառնում: Սյունիքում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոքր օդանավակայաններ պիտի լինեն, որովհետեւ դրանք նաև շատ կարևոր ենթակառուցվածքներ են մեզ համար»,- ասել է մարզպետը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Կապանի օդանավակայանի գործարկումը արդյո՞ք վախի մթնոլորտ չի ստեղծում Սյունիքում, մարզպետը պատասխանել է.
«Որտե՞ղ եք տեսել վախի մթնոլորտ: Վախի մթոնոլորտը ստեղծում ենք մենք: Եթե մարդիկ չեն վախենում, ապա ինչո՞ւ ենք այդ թեման տարածում: Նույնիսկ Ներքին Հանդում չկա վախի մթնոլորտ: Դա այլ օրակարգ է, որը մտցվել է մեր երկիր: Սյունիքում արհեստական վախի մթնոլորտ ստեղծել չեն կարողանալու, որովհետեւ սյունեցին չի վախենում»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...