Քաղաքականություն

2,8 մլն դրամ՝ ԱԺ դարպասներն ամրացնելու համար․ «Հրապարակ»

2,8 մլն դրամ՝ ԱԺ դարպասներն ամրացնելու համար․ «Հրապարակ»
«Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաև Ազգային ժողովի շենքը: Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական…

 «Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաև Ազգային ժողովի շենքը: 
 

Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաև ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
 

Ըստ թերթի այս գումարի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մեկ դարպաս։ Հավանաբար, սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ, ԱԺ իշխանությունները որոշել են լրացուցիչ ամրացումներ անել և հատկապես ձգել դարպասները, որ ցուցարարները չհայտնվեն խորհրդարանի շենքում։

Հիշեցնենք, որ անցած տարի էլ նույն ժամանակահատվածում լրացուցիչ ճաղեր ու փշալարեր ավելացրին։ Եվ, առհասարակ, գրեթե ամեն ամառ ԱԺ-ն վերանորոգվում է․ բյուջեում հավաքված գումարները ծախսելու-լվանալու լավագույն ձևը, հիշեցնենք՝ նորոգումներն են»:

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության

Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250