ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է ընտրվելու դեպքում Մասկին խորհրդական նշանակելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ կցանկանար Իլոն Մասկին նշանակել իր վարչակազմի խորհրդական, եթե նա հաղթեր ընտրություններում, նրա խոսքերն է մեջբերել NBC News-ը:
«Ուրախ եմ, որ վերջերս ավելի լավ ճանաչեցի Իլոն Մասկին։ Ես ակնկալում եմ, որ նա կլինի իմ խորհրդականը, քանի որ նա աշխատանքից հեռացրել է Twitter-ի աշխատակիցների 75%-ին»,-ասել է Ռամասվամին:
Ռամասվամին բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է փակել ԱՄՆ կրթության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), ինչպես նաև ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոն։
Fox News-ի փոխանցմամբ՝ Վիվեկ Ռամասվամին Հանրապետական կուսակցության նախագահական առաջին բանավեճի ժամանակ գրավել է ամերիկացի լրագրողների ուշադրությունը։ Ըստ «Ազատ մամուլի» հեղինակ Օլիվիա Ռեյնգոլդի՝ CNN-ը և Politico-ն լրջորեն են վերաբերվում քաղաքական գործչին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...