Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, իր կինն ու որդին ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն. «Հետք»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, կնոջն ու որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով: Այս մասին գրում է «Հետք»–ը:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նրան, սակայն դատախազը բողոքարկել է դատավճիռը, և այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում:
Քրեական գործը հարուցվել էր 2015թ․, սակայն Ալեքսան Պետրոսյանը դատավարական կարգավիճակ ստացել է իշխանափոխությունից հետո՝ 2019թ․։
Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանն ԱԺ պատգամավոր է եղել 2003-2007 թթ․՝ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, 2007-2012թթ․ «Հանրապետական» կուսակցության ցուցակով, իսկ 2012-ին՝ Արմավիրի տարածքից՝ մեծամասնական կարգով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...