Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի ժամանակ իր ռուս գործընկեր Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ խաղաղ օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, մշակույթի, հումանիտար գիտությունների և այլն: Նշվել է, որ ուղղություններով համագործակցության մակարդակը գոհունակություն է առաջացնում: Այս առումով ընդգծվել է կապերի հետագա ընդլայնման համար առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...